Հայաստանի պարա աթլետիկայի հավաքական թիմը մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի աշխարհի 2023 թվականի առաջնությանը, հայտնում է Հայաստանի պարա աթլետիկայի ֆեդերացիան։
Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արման Սարգսյանը, որը հանդես կգա T53 սայլակավազքում, Սմբատ Կարապետյանը՝ T54 սայլակավազք, Սարգիս Մխիթարյանը՝ F57 գնդի հրում և Սարգիս Ստեփանյանը՝ F55 գնդի հրում:
Հավաքական թիմը աշխարհի առաջնությանը կմասնակցի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Ֆեդերացիան նաև հայտնում է, որ մրցավայր են մեկնել թիմի ղեկավար, ավագ մարզիչ Հովհաննես Գևորգյանը, հավաքականի գլխավոր մարզիչ
Սուսաննա Մարտիրոսյանը, անձնական մարզիչներ Արման Փիրոյանը և Գևորգ Ստեփանյանը:
Հավելենք, որ պարա աթլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա հուլիսի 8-17-ը։ Կմասնակցեն շուրջ 107 երկրների ավելի քան 1230 մասնակիցներ։