Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի 27-ամյա պաշտպան Լուկաս Էրնանդեսը պաշտոնապես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ դարձավ, հայտնում է championat.com-ը։
Նա ֆրանսիական ակումբ է տեղափոխվել «Բավարիայից»։ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թվականը:
2022/2023 մրցաշրջանում Լուկասը «Բավարիայի» կազմում 11 հանդիպման է մասնակցել՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:
Էրնանդեսը 2018 թվականի աշխարհի առաջնության և ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի 2020/2021 թվականների հաղթող է։