Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտի 225 կգ արդյունքով եւ ռեկորդով նվաճեց ոսկե մեդալ, տեղեկանում ենք Հայաաստանի ծանրամարի ֆեդերացիայից։
Պողոսյանը հռչակվել է Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի չեմպիոն: Նա պատանեկան ԵԱ-ի չեմպիոնի կոչումը նվաճել էր նաև 2022 թվականին մինչև 15 տարեկանների պայքարում: