Լիոնել Մեսսին ESPN հրատարակության վարկածով 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, հայտնում է championat.com-ը։
ESPN հրատարակությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել է ամենամյա ESPY մրցանակի դափնեկիրների ցանկը։ 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին:
Մեսսին նաև արժանացել է «լավագույն կատարողական» մրցանակին՝ 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնությունում լավագույնս հանդես գալու համար։
Հունիսի 1-ին ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն պաշտոնապես հայտարարել էր, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ֆուտբոլային ակումբից։ ՊՍԺ-ի կազմում նախորդ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 41 հանդիպման, դարձել 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: