«Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է championat.com-ը։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի մրցաշրջանի ավարտը:
«Կարիերայիս հաջորդ քայլից առաջ ես շատ հուզված եմ։ Սա ֆանտաստիկ հնարավորություն է։ Ես ուզում եմ, որ իմ թիմը լավ աշխատի: Ես շատ եմ ցանկանում օգնել իմ նոր թիմին՝ հասնելու մեր առջև դրված նպատակներին»,-Ria.ru-ն մեջբերել է Մեսիի խոսքերը։
Հունիսի 3-ին Մեսսին վերջին հանդիպումն է անցկացրել «Պարի Սեն Ժերմենի» կազմում՝ խաղադաշտ դուրս գալով «Կլերմոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 38-րդ տուրի խաղում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվել է հունիսին, նա ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Մեսսին ՊՍԺ-ին էր միացել 2021 թվականին։ Մինչ այդ հարձակվողն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»: