ՀՀ շախմատի ֆեդերացիան հայտնել է, որ «7th International Chess Festival – Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարում հայ շախմատիսները մրցանակային տեղեր են զբաղեցրել՝ նվաճելով 10 մեդալ։
«Ավարտվեց «7th International Chess Festival – Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարը: Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել, իսկ Էրիկ Հակոբյանը մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան հրապարակել է մասնակիցների անուններն ու ներկայացրել ցուցաբերած արդյունքները՝
«Ա» մրցաշար
3-րդ տեղ՝ Վահե Դանիելյան
4-րդ տեղ՝ Էրիկ Հակոբյան
5-րդ տեղ՝ Բենիկ Ագասարով
7-րդ տեղ՝ Էրիկ Գասպարյան
8-րդ տեղ՝ Արսեն Դավթյան
«Բ» մրցաշար
8-րդ տեղ՝ Էդգար Հայրապետյան
Մ14 պատանիների 1-ին տեղ՝ Մանվել Առաքելյան
Մ14 պատանիների 2-րդ տեղ՝ Նարեկ Ղազարյան
Մ16 աղջիկների 2-րդ տեղ՝ Անահիտ Մուրադյան
Մ16 աղջիկների 3-րդ տեղ՝ Ալիսա Հակոբովա
Մ14 աղջիկների 2-րդ տեղ՝ Անահիտ Մկրտչյան
Մ14 աղջիկների 3-րդ տեղ՝ Սոնա Կրկյաշարյան
«Գ» մրցաշար
5-րդ տեղ՝ Գոռ Դաբաղյան
Աղջիկների 1-ին տեղ՝ Նարե Հովակիմյան
Աղջիկների 3-րդ տեղ՝ Մարիանա Շահինյան
Մ12 մրցաշար 2-րդ տեղ՝ Մարկ Գևորգյան
Մ8 մրցաշար 4-րդ տեղ՝ Մարատ Աթաբեկյան
«7th International Chess Festival – Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարը տեղի է ունեցել Վրաստանի Բաթում քաղաքում հուլիսի 7-ից 15-ը։