Բռնցքամարտի պատանիների Եվրոփպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Առնո Դարչինյանը հաղթել է թուրք մրցակից Օյան Ֆուրկանին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Առնո Դարչինյանը 3 անգամ նոկդաունի է ենթարկել թուրք մրցակցին։
Ֆեդերացիայից հայտնում են, որ 46 կգ քաշային մարզիկը մենամարտի առաջին իսկ վայրկյաններից թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես գերազանցել է թուրք Օյան Ֆուրկանին: Նշվում է, որ 3-րդ ռաունդում, մրցավարը, հաշվի առնելով մրցակցի առողջությունը, դադարեցրել է մենամարտը:
Հուլիսի 25-ին հայտնել էինք Եվրոպայի առաջանությունում մեր մարզիկների ֆանտաստիկ հաղթանակների մասին։
Հուլիսի 23-ին Ռումինիայի Եվրոպայի պատանիների առաջնությունում Ալիկ Կճոյանը 5։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի բռնցքամարտիկ Ասլանլի Կանանին։ Հուլիսի 23-ին հայտնել էինք նաև, որ առաջնությունում Հայաստանը ներկայացնող հայ մարզիկներ Արեն Խառատյանը, Տիգրան Հովսեփյանը և Ռուստամ Նամոյանը հաղթել էին մրցակիցներին։