«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի գավաթի խմբային փուլի առաջին տուրի՝ Մոսկվայի «Սպարտակի» հետ խաղում առաջին կարմիր քարտն է ստացել կարիերայում։ Խաղի 44-րդ րոպեին հայ կիսապաշտպանը բավականին կոպիտ հարված կատարեց Անտոն Զինկովսկու սրունքին ու հեռացվեց խաղադաշտից։
Սպերցյանի՝ խաղադաշտից հեռացնելու պահին հաշիվը 0:1 էր՝ հօգուտ Սպարտակի, խաղն ավարտվեց 1:2 հաշվով՝ հօգուտ մոսկովյան ակումբի։
Կրասնոդարի ավագն իրեն մեղավոր է ճանաչել և ներողություն խնդրել հակառակորդից։ Նա ընդգծեց, որ դա միտումնավոր չի եղել. Սպերցյանը ներողություն է խնդրել նաև թիմակիցներից՝ նրանց ծանր դրության մեջ դնելու համար։
Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության D խմբում են «Կրասնոդարն» ու «Սպարտակը»: Նրանցից բացի, խմբում ընդգրկված են Մոսկվայի «Դինամոն» և Փարիզի Նիժնի Նովգորոդը։