Սլովենիայի Մալիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում հայ մարմնամարզիկները նվաճել են 6 մեդալ, հայտնում է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիան՝ նշելով, որ սա պատմական արդյունք է։
Ըստ ֆեդերացիայի՝ «օղակներ» վարժությունում ոսկե մեդալ է նվաճել Համլետ Մանուկյանը, «նժույգ թափեր» վարժությունում՝ Մամիկոն Խաչատրյանը, իսկ Ռոբերտ Գյուլումյանը ազատ վարժություններում նվաճել է բրոնզե մեդալ։
Բացի այդ, Մանուկյանը, Խաչատրյանը և Գյուլումյանը թիմին ապահովել են հավաքականի երրորդ տեղը թիմային հաշվարկում՝ նվաճելով մրցաշարի բրոնզե մեդալները։