Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել , հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
Ֆեդերացիայի փոխանցմամաբ՝ Արեն Խառատյանը, Սպարտակ Նահապետյանը, Արգիշտի Հակոբյանը, Ալբերտ Հարությունյանը և Հայկ Ղահրամանյանը պատանիների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ են։
Նշվում է, որ Անդրանիկ Մարտիրոսյանն ու Ալիկ Կճոյանը ևս լավ մենամարտեր են անցկացրել եզրափակչում։
«Անդրանիկ Մարտիրոսյանն ու Ալիկ Կճոյանը լավ մենամարտեր անցկացրեցին եզրափակիչում, մեր երկու մարզիկներն էլ արժանի էին ոսկե մեդալի, բայց մրցավարները նախապատվությունը տվեցին համապատասխանաբար անգլիացի և մոլդովացի մրցակիցներին»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։
Այսօր՝ հուլիսի 30-ին, Տիգրան Հովսեփյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Վաղարշակ Քեյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Հուլիսի 25-ին և 27-ին Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ Արեն Խառատյանը և Առնո Դարչինյանը պարտության էին մատնել թուրք մրցակիցներին։
Հուլիսի 25-ին հայտնել էինք Եվրոպայի առաջանությունում մեր մարզիկների ֆանտաստիկ հաղթանակների մասին։ Հուլիսի 23-ին Ռումինիայի Եվրոպայի պատանիների առաջնությունում Ալիկ Կճոյանը 5։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի բռնցքամարտիկ Ասլանլի Կանանին։ Հուլիսի 23-ին հայտնել էինք նաև, որ առաջնությունում Հայաստանը ներկայացնող հայ մարզիկներ Արեն Խառատյանը, Տիգրան Հովսեփյանը և Ռուստամ Նամոյանը հաղթել էին մրցակիցներին։