Ստամբուլում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում հայ ըմբիշ Էդգար Պետրոսյանը (48 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ 1/8 եզրափակիչում Պետրոսյանը 7։0 հաշվով հաղթել է թուրք մարզիկ Աբդուլսամեթ Ուքարին։
1/16 եզրափակիչում հայ ըմբիշը 8:0 հաշվով առավելության է հասել ամերիկացի Էզեքիել Վիթի նկատմամբ: Մրցաշարի քառորդ եզրափակչում Պետրոսյանը 8:0 հաշվով հաղթել է հնդիկ ըմբիշին:
Ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը անցկացվում է Ստամբուլում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը։