Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան ներկայացնող «Ալ Ֆաթեհ» ակումբում, տեղեկացնոմ է արաբական ակումբի Twitter էջը։ Ակումբը չի նշում, թե ինչքան գումար է վճարել Սելարայանի տրանսֆերի համար։
Սելարայանը 97 հանդիպման է մասնակցել «Կոլամբուսի» կազմում՝ դառնալով 38 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։