Ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Տեր-Պետրոսյանը (80 կգ) հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Էդգար Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ հայ ըմբիշները հաղթանակներով են մեկնարկել առաջնությունը։
Հրապարակված արդյունքների համաձայն՝ 60 կգ․ քաշային Սամվել Տերտերյանը հաղթանակով է մեկնարկել, 45 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը (կպայքարի բրոնզե մեդալի համար) և 51 կգ․ քաշային Արթուր Բրոյանը հաղթել են մրցակիցներին և դուրս է եկել կիսաեզրափակիչ իսկ 71 կգ․ Գոռ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։
Առաջնությունը ընթանում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։