ՀՀ ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում, հայտնում է «Արմենպրես»-ը։
ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 386 կգ (181+205) արդյունք և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին: Պոկում ու հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալների:
Գարիկ Կարապետյանը չեմպիոնի կոչման էր արժանացել նաև ապրիլին Երևանում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: