Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ռումինիայում անցկացված Timisoara Grand Prix Rapid արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մարտիրոսյանը 10 հնարավորից վաստակել է 8,5 միավոր։ Մրցաշարի հաղթող է դարձել ԱՄՆ ներկայացուցիչ Հանս Մոկե Նիմանը 9,5 միավորով։
Մեկ այլ հայ շախմատիստ՝ Շանթ Սարգսյանը, 7,5 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը։ Նա ավելի վաղ երկրորդ տեղն էր զբաղեցրել Չեխիայի Teplice Open 2023 մրցաշարում:
Մարտիրոսյանն ու Սարգսյանը ՖԻԴԵ-ի 2022 թվականի վարկանիշով աշխարհի 100 լավագույն շախմատիստների թվում են։
Ավելի վաղ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հայտնել էր, որ Հայաստանը բաց կթողնի Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթը։