Համահայկական 8-րդ խաղերի մրցումային փուլը թափ է հավաքում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
41 երկրների 181 քաղաքներից ժամանած ավելի քան 7 հազար մարզիկներ մրցելու են 19 մարզաձևում՝ աթլետիկա, բադմինթոն, բազկամարտ, գոլֆ, մինի-գոլֆ, թենիս, լող, հանդբոլ, հեծանվասպորտ, հրաձգություն, շախմատ, սեղանի թենիս, սպորտային պարեր, բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, կանանց ֆուտզալ, վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ:
Օգոստոսի 5-ին Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած բացման հանդիսավոր արարողությունից հետո՝ օգոստոսի 6-ին, խաղարկվել է մեդալային առաջին հավաքածուն. Գյումրու «Սև բերդ» ամրոցում կայացել է սպորտային պարերի մրցումը:
Մրցումային առաջին օրը Գյումրու սպորտային-պարահանդեսային պարերի թիմը 15 ոսկե, 8 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել՝ դառնալով հաղթող: 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի (13 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ), Թեհրանի (3 ոսկի, 7 արծաթ, 6 բրոնզ) և Էջմիածնի (2 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ) թիմերը:
Օգոստոսի 7-ին տեղի է ունեցել Համահայկական ամառային 8-րդ խաղերի հանդիսավոր բացման արարողությանը։ Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: Խաղերին մասնակցում է 41 պետությունների, 181 քաղաքների 7000-ից ավելի մարզիկ: