Խառը մենամարտերի ռուս մարտիկ Էդուարդ Վարդանյանը հայտարարել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու կենտրոնական բուլվարում մարզահրապարակի կառուցման մասին։ Շինարարությունը կսկսվի հաջորդ շաբաթ, հավելել է Վարդանյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ Վարդենիսում նախատեսվում է նաև մարզահրապարակ կառուցել մարզադպրոցի հարևանությամբ։
«Հիմա Վարդենիսի մարզասրահում ենք։ Հիմնական ցանկությունն այն է, որ ամեն ինչ լինի»,- ասել է Վարդանյանը։
Հունիսի 6-ին Երևանում՝ Կասկադի հարակից տարածքում, Վարդանյանը բացել էր մարզահրապարակ՝ ի պատիվ 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողներ Հովիկ Սողոմոնյանի, Մկրտիչ Հարությունյանի, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատի հերոսների։ Հուլիսի 21-ին մարզիկը հայտարարել էր Սյունիքի մարզի Կապանի թիվ 3 դպրոցում մարզահրապարակի կառուցման մասին։
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ հարցազրույցը մարզիկի հետ։