Ամմանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը տուշե հնարքով հաղթեց ադրբեջանցի Իլկին Գուրբանովին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Ռուբեն Գևորգյանը և Արշակ Գեղամյանը հաղթել են 1/8-ում, իսկ Աշոտ Խաչատրյանը՝ պարտվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ առաջնության երկրորդ օրվա կիսաեզրափակչում հանդես կգան հետևյալ ըմբիշները՝
60 կգ․- Սուրեն Աղաջանյան (Հայաստան) – Էմիրլան Դուիշենալիև (Ղրղզստան)
67 կգ․- Գասպար Տերտերյան (Հայաստան) – Նեստորի Մաննիլա (Ֆինլանդիա)
82 կգ․- Ռուբեն Գևորգյան (Հայաստան) – Յասին Ալի Յազդի (Իրան)
97 կգ․- Գոռ Այվազյան (Վրաստան) – Ռոստիսլավ Կովալ (Մոլդովա)
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էդիկ Հարությունյանը (57 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8-4 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ20 հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով և նվաճել մեկ բրոնզե մեդալ։