Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երիտասարդ անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ընդհանուր առմամբ 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել սպորտային մարմնամարզության Pharaoh’s cup մրցաշարում, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
«Համլետ Մանուկյանը 4 ոսկե մեդալ է նվաճել՝ լավագույնը ճանաչվելով զուգափայտ (13,600 միավոր), օղակներ (13,650), նժույգ թափեր (14,300) ու ազատ վարժություններում (13,150): Մամիկոն Խաչատրյանը երեք արծաթե մեդալ է նվաճել՝ զուգափայտ (13,150), օղակներ (13,000) ու ազատ վարժություններում (13,000), իսկ նժույգ թափերում դարձել է բրոնզե մեդալակիր` վաստակելով 13,850 միավոր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մրցաշարն անցկացվում էր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։