Հայտնի են դարձել «Դինամոյի» 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվելու մանրամասները, գրում է Sports.ru-ն։
Աղբյուրի տվյալներով՝ գործարքի գլխավոր համակարգողը լրագրող Նոբել Առուստամյանն է։ Նշվում է, որ Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը Նոբելին և նրա գործընկերներին եվրոպական ակումբների հետ բանակցելու թույլտվություն է տրամադրել։
Ըստ տեղեկատվության՝ սկզբնական շրջանում՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նախատեսվում էր, որ Զախարյանի համար ««Դինամոն» միանվագ 12 միլիոն եվրո կստանա։ Ըստ աղբյուրի՝ հետո այդ գումարը դարձել է 15, իսկ 2023 թվականի ամռանից՝ 25 միլիոն։ Աղբյուրը նշել է, որ վերջնարդյունքում Զախարյանի համար 12,5 մլն եվրո են վճարել։
Օգոստոսի 19-ին «Դինամոյի» 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանն իսպանական «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվե։