Խորեն Ծատուրյանը Դուբայում ընթացող պարա ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում 49 կգ քաշային կարգում նվաճել է առաջին տեղը ընդհանուր բարձրացրած քաշերի հաշվարկով և արծաթե մեդալ նվաճել լավագույն բարձրացրած քաշ հաշվարկով, հայտնում է ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտեն։
Նշվում է, որ մեկ այլ մարզիկ՝ Արթուր Բաբայանը, աշխարհի առաջնությունում գրավել է 4-րդ հորիզոնականը։