Նորվեգացի Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ ադրբեջանցի Նիջաթ Աբասովի դեմ խաղից հետո թունավորվել է, փոխանցում է Ռիա Նովոստին։
Երեքշաբթի օրը Կարլսենը սև խաղաքարերով ոչ-ոքի էր խաղացել 18-ամյա հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ Բաքվում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ առաջին խաղում։
«Նորմալ իրավիճակում ես, հավանաբար, մի փոքր առավելություն կունենայի հանգստի օրվա հաշվին այն դեպքում, երբ նա երեկ ստիպված էր խաղալ դժվար թայ-բրեյք, բայց վերջին մի քանի օրերին ես ինձ վատ էի զգում: Աբասովի դեմ խաղից հետո սննդային թունավորում էի ստացել և վերջին երկու օրերին չէի կարողանում ոչինչ ուտել»,- հայտարարել է Կարլսենը:
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Ռամեշբաբու Պրագնանադհան պայքարից դուրս էր թողել ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։ Մագնուս Կարլսենը պարտության էր մատնել ադրբեջանցի Նիջաթ Աբասովին։
Աշխարհի առաջնությունը մեկնարկել է հուլիսի 29-ին՝ Բաքվում։ Ռուսներն ու բելառուսները հանդես են գալիս որպես չեզոք մարզիկներ։
Խորվաթիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել
Հայ մարմնամարզուհի Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել Խորվաթիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «Սուրբծննդյան գավաթ» միջազգային մրցաշարում, հայտնել է Հայաստանի մարմնամարզության...