Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները շարունակում են հաղթարշավը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակչի 6 մասնակից։ 46 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Համեստ Աֆրիկյանն ապահովել է արծաթե մեդալ։ Մեր մարզուհին կարողացել է հաղթել բուլղարացի մարզուհի Ռոբերտա Հաջիյսկային ու պայքարելու է ոսկու համար։ 48 կգ քաշային Անահիտ Հարությունյանը հաղթել է սլովակ Մարհոլդ Տիարա Անաստասիային ու դուրս եկել եզրափակիչ։ Եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 46 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը։
Տղաների պայքարում 50 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգիր է նվաճել Կարեն Զախարյանը, որը հաղթանակի է հասել մոլդովացի մարզիկ Տիմոսկով Անդրեի նկատմամբ։ 54 կգ քաշային կարգում Արսեն Դարբինյանը ուժեղ է գտնվել ուկրաինացի Խորոշևսկի Հլիեբից, 80 կգ քաշային կարգում էլ եզրափակից է դուրս եկաել Հրաչ Խաչատրյանը՝ պարտության մատնելով հունգարացի Դոմյան Ալեքսին։