Բրազիլիայում ընթացող դպրոցականների (Մ15) Համաշխարհային խաղերում հայ ըմբիշները մեդալներ են նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Մասնավորապես, հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ 44 կգ Մարատ Աճեմյանը և 62 կգ Արամ Սարգսյանն անցկացրել են 4-ական գոտեմարտ և դարձել են ոսկե մեդալակիր, իսկ Ջանես Նազարյանը (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։
Դպրոցականների Համաշխարհային խաղերին մասնակցում են 40-ից ավելի երկրներից ժամանած մարզիկներ և պայքարում են մեդալների համար 18 մարզաձևում։
Ֆեդերացիան տեղեկացնում է նաև, որ անցկացվել է թիմային ձևաչափի պայքար, որտեղ հայ ըմբիշներն ընդգրկված են եղել «Եվրոպա» թիմում, այնտեղ էլ նրանք տարել են 2-ական հաղթանակ, իսկ նրանց թիմը դարձել է չեմպիոն՝ հաղթելով մյուս մայրցամաքների թիմերին։