Հայ պատանիները շախմատի «29th Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում մրցանակային տեղեր են զբաղեցրել, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Միքայել Ռոստոմյանը մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը: Ֆելիքս Թոխյանը մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։
Ֆելիքսը մասնակցել է նաև պատանեկան մրցաշարին և 7.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Մինչև 12 տարեկանների պայքարում Համլետ Սահակյանը պատանեկան մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։