ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման Դոնարուման հայտարարել է, որ Մբապեն կմնա ՊՍԺ-ում, գրում է sports.ru-ն։
Դարպասապահն այդ մասին խոսել է Ֆրանսիայի Լիգա 1-ում «Լանսի» նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակից հետո։
«Շատ հաճելի է խաղալ Կիլիանի հետ, նրա հետ խաղաղալը ֆանտաստիկ է։ Նա հաստատ կմնա ՊՍԺ-ում»,-հավաստիացրել է դարպասապահը։
Աղբյուրը հիշեցրել է, որ հունիսի սկզբին Մբապեն ՊՍԺ-ին հայտնել էր, որ մտադիր է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբում, սակայն չի երկարաձգի պայմանագիրը: Թեև այդ ժամանակ կային տեղեկություններ, որ ֆուտբոլիստին հեռացրել են ընդհանուր խմբի հետ մարզումներից, բայց հետագայում եղան լուրեր այն մասին, որ կողմերը հարթել են տարաձայնությունները։