Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական են հրավիրվել «Օրենբուրգի» և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպաններ հայազգի Էդգար Սևիկյանն ու Ստեփան Հովհաննիսյանը, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միությունը:
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչական շտաբը՝ Վալերի Կարպինի գլխավորությամբ, նշել է, թե հավաքականն ինչ կազմով է մասնակցելու սեպտեմբերյան ուսումնամարզական հավաքին։
Հրավիրված ֆուտբոլիստների թվում են Հովհաննիսյանը և Սևիկյանը: Ռուսաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքը կմեկնարկի սեպտեմբերի 4-ին և կտևի մինչև սեպտեմբերի 12-ը: Այն կանցկացվի Նովոգորսկում։