Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում ավարտվել պարաբազկամարտի Աշխարհի 2023 թվականի 25-րդ առաջնությունը, որտեղից Հայաստանի հավաքականի մարզիկները վերադառնում են 5-ոսկե, 1-արծաթե և 2-բրոնզե մեդալներով, տեղեկացնում են ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայից։
Ձախ ձեռքով մրցապայքարի ժամանակ Սարգիս Հարությունյանը, Սարգիս Ստեփանյան և Նաիրա Մեսրոպյանը ոսկե մեդալներ են նվաճել։
Աջ ձեռքով մրցպայքարի ժամանակ Սարգիս Հարությունյան և Շահեն Բաբայանը գրավել են երրորդ տեղը։ Հայկ Ստեփանյան արծաթե մեդալ է նվաճել, Գուրգեն Անտոնյանը և Նաիրա Մեսրոպյան՝ ոսկե մեդալ։