Նիդերլանդների Հաագա քաղաքում մեկնարկած ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը 60 կգ քաշային կարգում հանդես եկող Աշիկ Անդրեյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
Գյումրու ՄՀԿ համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը տոնել է չորս հաղթանակ։
Ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կմրցեն 73 կգ և 81 կգ քաշային կարգի մարզիկները։
Ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 7-ին և կավարտվի սեպտեմբերի 9-ին։