Հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Գրոզնիում կայացած Ա. Կադիրովի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային 15-րդ հուշամրցաշարում, հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ Հայաստանի թիմի կազմում ոսկե մեդալակիր է դարձել 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 71 կգ քաշային Զավեն Գալստյանը կանգնել է պատվո հարթակի 2-րդ աստիճանին, իսկ 60 կգ քաշային Մանվել Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Ադելիա Պետրոսյանը դարձել է գեղասահքի Ռուսաստանի կրկնակի չեմպիոն
Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է Ռուսաստանի գեղասահքի առաջնության հաղթող, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Օմսկում կայացած առաջնությունում...