Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, կարգապահական գործ է բացել ընդդեմ Ալեքսանդր Պետրակովի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ասվում է ՈՒԵՖԱ պաշտոնական կայքում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը մեղադրվում է Հայաստան-Խորվաթիա խաղն ուշացնելու, հասարակական անցումներն արգելափակելու, քաղաքական բնույթի սադրիչ ուղերձի, մարզադաշտում հրավառությունների կիրառման և խաղի ուշ մեկնարկի համար։ Խորվաթիայի հավաքականը (երկրպագուները) մեղադրվում է անկարգություններ հրահրելու համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին կայացած Հայաստան-Խորվաթիա հանդիպումն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 0։1 հաշվով։ Այս պահին Հայաստանի հավաքականը D խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ իր ակտիվում ունենալով 7 միավոր: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Խորվաթիայի հավաքականը՝ 10 միավորով: Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի ազգային հավաքականը, որը երկրորդ տեղում է։