Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդ Գարիկ Կարապետյանը փոքր արծաթ է նվաճել, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Մարզիկը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 183 կգ կշռող ծանրաձողը և երիտասարդների շրջանում համաշխարհային ռեկորդ սահմանել։ Մեկ այլ հայ ծանրորդ Սամվել Գասպարյանը երկամարտի 394 կգ (178+216 կգ) արդյունքով գրավել է չորրորդ տեղը։
Առաջնությունը տեղի է ունենում սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում, աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 14 մարզիկ։ Սպորտի նախարարությունը սեպտեմբերի 4-ին հրապարակել էր նրանց անունները։
Ավելի վաղ նույն առաջնությունում փոքր ոսկի էր նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը, իսկ փոքր բրոնզ՝ Ռաֆիկ Հարությունյանը։ Օգոստոսին Հայաստանի հավաքականը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գրավել էր առաջին տեղը, իսկ հուլիսին Քիշնևում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում թիմային հաշվարկում գրավել էր առաջին տեղը։
«Հիշու՞մ եք, որ ես տաքարյուն հայ եմ». գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան խոսել է ազգանունը փոխելու մասին
Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան «Осторожно: Собчак» հաղորդաշարի եթերում խոսել է մանկության տարիներին բուլինգի պատճառով հայկական Բաբասյան ազգանունը փոխելու...