Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 16-ին մենկարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար, հայ մարզիկները հաղթանակով են մեկնարկել, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Աշխարհի առաջնության մեդալակիր, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարն սկսել է որակավորման փուլից և ուժերը չափել ուկրաինացի Կամիլ Կերիմովի հետ։ Հարությունյանը հաղթանակել է 14։3 հաշվով։
Մինչև 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն և Մ23 ԱԱ բրոնզե մեդալակիր, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում հանդիպել է վենեսուելացի Մոնտերո Չիրինոսի հետ։ Ալիխանյանը Չիրինոսի նկատմամբ հաղթանակ է տարել։