Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը սեպտեմբերի 18-ին հաղթական մեկնարկներ են ունեցել Հայաստանը ներկայացնող մարզիկները, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, Մ23 Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը պայքարն սկսել է 1/16 եզրափակչից։ Նյուգրուն Սկրյաբինի հետ մրցապայքում Թևանյանը 9-0 հաշվով հաղթանակ է տարել։
97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը պայքարն սկսել է 1/32-ից և ուժերը չափել շվեյցարացի Սամուել Շերերի հետ։ Մեկնարկային գոտեմարտում Սարգսյանն 8:6 հաշվով հաղթել է շվեյցարացի Շերերին։
Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արսեն Հարությունյանը ևս շանս չի տվել մրցակցին սփոփիչ գոտեմարտում։ Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել է չինացի մրցակցին։
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 16-ին մենկարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար, հայ մարզիկները հաղթանակով էին մեկնարկել։ Աշխարհի առաջնության մեդալակիր, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից և ուժերը չափել ուկրաինացի Կամիլ Կերիմովի հետ։ Հարությունյանը հաղթանակել էր 14։3 հաշվով։ Մինչև 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն և Մ23 ԱԱ բրոնզե մեդալակիր, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում հանդիպել էր վենեսուելացի Մոնտերո Չիրինոսի հետ։ Ալիխանյանը Չիրինոսի նկատմամբ հաղթանակ էր տարել։