Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի անհատական Գավաթի խաղարկության հաղթող, Մ23 Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ջախջախիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Նա 12:2 հաշվով հաղթել է մրցակցին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։
Այսօր հայտնել էինք, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը հաղթական մեկնարկներ են ունեցել Հայաստանը ներկայացնող մարզիկները։ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը պայքարն սկսել էր 1/16 եզրափակչից։ Նյուգրուն Սկրյաբինի հետ մրցապայքում Թևանյանը 9-0 հաշվով հաղթանակ էր տարել։ 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը պայքարն սկսել էր 1/32-ից և ուժերը չափել շվեյցարացի Սամուել Շերերի հետ։ Մեկնարկային գոտեմարտում Սարգսյանն 8:6 հաշվով հաղթել էր շվեյցարացի Շերերին։ Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արսեն Հարությունյանը ևս շանս չէր տվել մրցակցին սփոփիչ գոտեմարտում։ Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել էր չինացի մրցակցին։
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 16-ին մենկարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար, հայ մարզիկները հաղթանակով էին մեկնարկել։ Աշխարհի առաջնության մեդալակիր, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից և ուժերը չափել ուկրաինացի Կամիլ Կերիմովի հետ։ Հարությունյանը հաղթանակել էր 14։3 հաշվով։ Մինչև 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն և Մ23 ԱԱ բրոնզե մեդալակիր, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում հանդիպել էր վենեսուելացի Մոնտերո Չիրինոսի հետ։ Ալիխանյանը Չիրինոսի նկատմամբ հաղթանակ էր տարել։