Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը տեղափոխվել է և կանցկացվի Մոնտենեգրոյում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նշվում է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը դիմել է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC), որպեսզի վերջինս փոխի մրցավայրը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգության ապահովման հարցը:
EUBC-ն, ուսումնասիրելով իրավիճակը, բավարարել է Հայաստանի պահանջը: Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ-ն կանցկացվի նոյեմբերի 10-21-ը: