Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի վարկանշային առաջնությունում Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել, իսկ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
«Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ 77 կգ քաշայինների վճռորոշ գոտեմարտում 9։7 հաշվով հաղթանակ տանելով Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեու Ժադրաևի նկատմամբ։ Ամոյանը նաև Փարիզի 2024 թվականի ուղեգիր է ապահովել։
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում իր մասնակցությունն ապահովել է նաև աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Կիսաեզրափակչում Ալեքսանյանը ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով առավելության է հասել լիտվացի Մինդաուգաս Վենցկայտիսի նկատմամբ։ 97 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ՝ մեկը մյուսից տպավորիչ հաղթանակներ տանելով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը աշխարհի առաջնությունում վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: