2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի նախկին 8-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն ԽաչանովըՉինաստանի Չժուհայ քաղաքում անցկացվող ATP-250 կարգի մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել, որի մրցանակային ֆոնդը կազմում է 981 785 դոլար, հայտնում է championat.com-ը։
Կիսաեզրափակիչ գոտեմարտում առաջին համարի տակ հանդես եկող Խաչանովը 7:5, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 33-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Կորդային։ Թենիսիստների հանդիպումը տևել է 1 ժամ 50 րոպե: :
Եզրափակչում Խաչանովը կհանդիպի Յոսիհիտո Նիսիոկայի (Ճապոնիա)-Ասլան Կարացևի (Ռուսաստան) հանդիպման հաղթողի հետ: