Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել, տեղեկանում ենք Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Այսօր ավելի վաղ ֆեդերացիան հայտնել էր, որ Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությունում Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանն անցել են եզրափակից փուլ։ Եզրափակիչները տեղի կունենան հոկտեմբերի 7-ի և 8-ին։
2023-ի ապրիլին Արթուր Դավթյանը հաղթող էր ճանաչվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում: