Ռուսաստանի խառը մենամարտերի մարտիկ Էդուարդ Վարդանյանը հայտնել է, որ հետաձգել է UFC-ի հետ բանակցությունները՝ Հայաստանում նոր մարզական կենտրոններ բացելու ցանկության պատճառով, հաղորդում է Armenia MMA Telegram ալիքը։
«Եթե Հայաստանում իրավիճակը չլիներ, ես երեկ արդեն կլինեի ԱՄՆ-ում և կբանակցեի UFC-ի հետ։ Բայց հիմա ուզում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել իմ երկրին։ Մեկ շաբաթից նորից կգնամ Հայաստան՝ եւս երեք նոր մարզահրապարակներ բացելու համար»,- ասել է Վարդանյանը։
Վարդանյանն արդեն վեց մարզահրապարակներ է բացել Հայաստանի տարբեր քաղաքներում։ Հունիսի 6-ին Երևանում՝ Կասկադի մոտ, Վարդանյանը բացեց մարզահրապարակ՝ ի պատիվ 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողներ Հովիկ Սողոմոնյանի, Մկրտիչ Հարությունյանի, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատի հերոսների։ Հուլիսի 21-ին մարզիկը հայտարարեց Սյունիքի մարզի Կապանի թիվ 3 դպրոցում մարզահրապարակի կառուցման մասին։ Օգոստոսի 19-ին Վարդանյանը հայտարարեց Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու կենտրոնական մարզահրապարակի կառուցման մասին։ Նա հայտնեց նաև, որ Վարդենիսում նախատեսվում է նաև ըմբշամարտի մարզադպրոցի կողքին մարզահրապարակ կառուցել: Օգոստոսի 21-ին Կապան քաղաքում բացեց վեցերորդ մարզահրապարակը։
MMA-ում 29-ամյա մարզիկը անցկացրել է 29 մենամարտ՝ տարելով 25 հաղթանակ՝ ընդգրկված է Ռուսաստանի լավագույն մարտիկների վարկանիշում։ Վարդանյանը հունիսի 16-ին Սոչիում տարած հաղթանակը նվիրեց արգելափակված Արցախին.
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ հարցազրույցը մարտիկի հետ։