Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի գավաթի խաղարկությունում Եվրոպայի փոխչեմպիոն Վլադիրմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Արթուր Բազեյանը բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հայտնում են, որ մեր մարզիկը շատ մեծ առավելությամբ է հաղթել ռումինիայի ներկայացուցչիչ Ֆլորան Պրեդային։
Եզրափակիչի ուղեգրի համար նա կմրցի իսպանացի Գաբրիել Էսկոբարի հետ, որին հաղթելու փորձ արդեն իսկ ունի։ Հայաստանը ներկայացնում են Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը, Ռուսլան Ասլիկյանը, Արթուր Բազեյանը, Արթուր Ղազարյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Գուրգեն Մադոյանը, Զավեն Գալստյանը, Համբարձում Հակոբյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Նարեկ Մանասյանը և Դավիթ Չալոյանը։ Եվրոպայի գավաթը մեկնարկել է հոկտեմբերի 8-ին և կավարտվի հոկտեմբերի 14-ին։