Մոնտենեգրոյում ընթացող բռնցքաամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Նարեկ Մանասյանը նույնպես կիսաեզրափակչում է ու ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։ Մեր մարզիկը գրագետ առավելությամբ հաղթել է Ալբանիայի ներկայացուցչին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը ևս բրոնզե մեդալ է նվաճել։
Եվրոպայի գավաթի խաղարկությունը տեղի է ունենում հոկտեմբերի 8-14-ը՝ Մոնտենեգրոյում։