Չեռնոգորիայի մայրաքաղաք Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը վեց մեդալ է նվաճել, հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
«Հայաստանի հավաքականը Եվրոպայի գավաթի կիսաեզրափակիչ է դուրս եկել 6 մարզիկով` ապահովելով նույնքան մեդալ։ Կիսաեզրափակչի հերթական ուղեգիրը նվաճել է Ռուսլան Ասլիկյանը, որը շատ մեծ առավելությամբ հաղթել է սլովակ Տիբոր Կատոնային»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 11-ին հայտնել էինք, որ Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Արթուր Բազեյանը (57 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ), դուրս են եկել Եվրոպայի գավաթի կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալներ։
Եվրոպայի բռնցքամարտի գավաթի խաղարկությունը տեղի է ունենում հոկտեմբերի 8-14-ը: