Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում 2:0 հաշվով պարտվեց Լատվիայի հավաքականին: Հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նշել է, որ պարտության պատասխանատուն ինքն է:
«Այս պարտությունը ես վերցնում եմ ինձ վրա: Սա իմ մարզչական պարտությունն էր: Դեռևս առավոտյան նախավարժանքին տեսա, որ տղաների մոտ ինչ-որ բան այն չէ: Զրուցեցի նրանց հետ, բայց ես, որպես մարզիչ, չկարողացա տրամադրել նրանց և դուրս եկան մարզադաշտ հուսալով, որ կկարողանան հաղթել վարպետության շնորհիվ, չստացվեց»,- ասել է Պետրակովը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաջորդ հադիպումը կացկացնի նոյեմբերի 18-ին` Երևանում ընդունելով Ուելսին: Մրցաշարի վերջին խաղում` նոյեմբերի 21-ին, Հայաստանի ընտրանին արտագնա խաղում ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ:”