Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա, հայտնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան։
«Հայաստանի հավաքականի կազմում Սկոպյե են մեկնել 21 ֆուտբոլիստներ: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ: Հավաքականը հոկտեմբերի 16-ին կտեղափոխվի Ստրումիցա քաղաք, որտեղ հոկտեմբերի 17-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հադիպում կացկացնի նոյեմբերի 18-ին` Երևանում ընդունելով Ուելսին: Նոյեմբերի 21-ին, Հայաստանի ընտրանին արտագնա խաղում ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ:
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի հավաքականը պարտվել էր Լատվիայի ընտրանու հետ խաղում։
Արայիկ Հարությունյանը ցանկանում է գլխավորել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան․ ԶԼՄ
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։...