Միլանի «Ինտերը» մտադիր է երկարաձգել ակումբի կիսապաշտպան և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի օգնականի հետ, գրել է Quotidiano Sportivo-ն։
Ակումբը 34‑ամյա ֆուտբոլիստին նոր պայմանագիր է առաջարկում մինչև 2025 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: Ընդ որում՝ «Ինտերը» պատրաստ է պահպանել Մխիթարյանի ներկայիս աշխատավարձը, որը կազմում է տարեկան 3,8 մլն եվրո։ Միլանյան ակումբի հետ կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:
Մխիթարյանը «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականից։