Իսպանիայի «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է, թե ինչով կզբաղվեր, եթե չլիներ ֆուտբոլը, հաղորդում է «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը։
Հարցին, թե ի՞նչ կանեիք, եթե չլինեիք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Զախարյանը պատասխանել է․ «Ես ընդհանրապես չեմ մտածել այդ մասին, բայց մի սովորական մասնագիտություն կլիներ: Գուցե տաքսիստ»։
Զախարյանը հիվանդության պատճառով բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» վերջին մի քանի խաղերը։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է չորս հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Նախորդ մրցաշրջանում, հանդես գալով Մոսկվայի «Դինամոյում», մասնակցել է 27 խաղի, որոնցում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ կնքվել է մինչև 2029 թվականի հունիսի վերջ։