Տիրանայում Հայաստանը հաղթանակով է մեկնարկել ըմբշամարտի Մ23 աշխարհի ազատ ոճայինների առաջնությանը, տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հոկտեմբերի 23-ին մեկնարկած առաջնությանը մրցագորգ են դուրս եկել Հայաստանը ներկայացնող 61 կգ Մեժլում Մեժլումյանը, 74 կգ Հայկ Պապիկյանը, 86 կգ Մուշեղ Մկրտչյանը, 92 կգ Կնյազ Իբոյանը և 125 կգ Խաչատուր Խաչատրյանը:
Ֆեդերացիան տեղեկացնում է, որ 74 կգ քաշային Հայկ Պապիկյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Նասեր Սայեդ Ֆարեսի նկատմամբ։
125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը մեկնարկում 12։1 հաշվով պարտվել է ուկրաինացի Վոլոդիմիր Կոչանովին, 92 կգ Կնյազ Իբոյանը 0:2 հաշվով զիջել է հնդիկ Պրութվիրաժ Պատիլին:
Տիրանայում Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-29-ը։