2023 թվականի ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարին Հայաստանը կմասնակցի 8 շախմատիստով, հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցելու են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սակակյանը և Մանուել Պետրոսյանը, իսկ կանանց մրցաշարին՝ Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը:
Մրցաշարն անցկացվելու է հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը՝ Մեն կղզում։
Մեկ այլ հաղորդագրությամբ նշվում է, որ հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Իտալիայում կանցկացվի 2023 թվականի շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը:
Հայաստանից 50+ խմբում մասնակցելու են Արտաշես Մինասյանը և Աշոտ Նադանյանը, 65+ խմբում՝ Ռաֆայել Վահանյանը։