Ալբանիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ ըմբիշ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը նվաճել է արծաթե մեդալ, հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան:
Մրցաշարի եզրափակիչում նա պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին։
Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, վնասվածքի պատճառով չի մասնակցել բրոնզե մեդալի համար պայքարին։
Ավելի վաղ հայ ըմբիշ Մեժլում Մեժլումյանը (61 կգ) աշխարհի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճել։